Ռաֆայել Իսրայելյանի կերտած խաչքարն արդեն երեք օր է կոտրված և ընկած է գետնին
Հայտնի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի ստեղծած խաչքարերից մեկը, որը կանգնեցված է Երևանում, արդեն երեք օր է կոտրված և ընկած է գետնին: Ֆեյսբուքյան օգտատերերից Վիկտոր Մնացականյանը տեղադրել է լուսանկարներ ու գրել . «Լավ էս մեր Երևանը անտե՞ր ա:
ԵՐՐՈՐԴ օրնա էս նախշուն Հուշարձանը գետնին ջարդած քցած ա մի հատ խմած ստահակի պատճառով! Սա Ռաֆայել Իսրայելյանի հերթական նվերն էր Երևանին ու Սայաթ Նովայի մեծությանը Չնայած դուք ինչ գիտեք`ով ա Ռաֆոն կամ ինչ ա հուշարձանը կամ դուք ինչ կապ ունեք Երևանի հետ»:
Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանն արձագանքել է, որ այդ մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանին:
«Ավտովթարի հետևանքով վնասված Ռաֆո Իսրայելյանի գլուխգործոցը հուշարձանների պետական ցուցակում չկա, առաջիկայում անպայման կվերանայենք ցանկը և կներառենք: Հիմա այս հուշակոթողի վերկանգնելու պարտականությունը Երևանի քաղաքապետարանին է, վաղ առավոտյան քաղաքապետարանին առաջարկել եմ, որ անհապաղ զբաղվեն այս հարցով և պարբերաբար զանգահարում եմ, որ տեղեկանամ գոծի ընթացքից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Տ. Գալստյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան