Կադրային նոր փոփոխություններ ԱԱԾ-ում և ոստիկանությունում
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, ոստիկանության պետի պաշտոնից ազատվել է Անուբաղ Համբարյանը: Ըստ իրավական ակտի, նա ազատվել է նաև ոստիկանությունում ծառայությունից:
Նա փոխոստիկանապետ էր նշանակվել 2013 թ. հոկտեմբերի 17-ին:
Նախագահի մեկ այլ հրամանագրով, նրա փոխարեն ոստիկանապետ է նշանակվել Վարդան Մովսիսյանը:
Կադրային փոփոխություններ են կատարվել նաև Ազգային անվտանգության ծառայությունում:
Արամ Հակոբյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, Ստեփան Մելքոնյանը նշանակել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ՝ ազատելով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում