Քաղաքական 14:00 14/06/2018 Հայաստան

Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում Պուտին-Փաշինյան հանդիպման բացթողման վրա

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծես հրաժարվում է բանակցությունների մանդատ տալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Panorama.am-ի  հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստեփան Սաֆարյանը՝ հիմնվելով մոսկովյան հանդիպումների վերաբերյալ հրապարակված պաշտոնական հաղորդագրությունների վրա:

Փաշինյանի՝ Արցախը բանակցությունների կողմ դարձնելու հայտարարությունից հետո Սաֆարյանը ռուսական կողմի նման վերաբերմունքին դժվարանում է  գնահատական տալ՝ պատի՞ժ է, թե՞ ադեկվատ վերաբերմունք: Ամեն դեպքում նա հիշեցնում է՝ Հայաստանը չի հայտարարել, որ ԼՂ հարցում անելիք չունի, չի հայտարարել բանակցությունները լքելու մտադրության մասին, ասել է, որ կողմերից մեկն  Արցախն է: Իսկ Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ այդ հարցին չանդրադառնալը խոսոմ է նաև այն մասին, որ Պուտինը չի ցանկանում մանդատ տալ ՀՀ վարչապետին:

«Սա փոխադարձ ճանաչողության երկրորդ հանդիպումն էր, և ակնհայտորեն այդ շրջանակներից դեռևս դուրս չի եկել օրակարգը: Վլադիմիր Պուտինը շարունակում է հասկացնել Հայաստանի նոր ղեկավարությանը, թե ինչ է սպասում ինքը Հայաստանից: Օրինակ,  Հայաստանի առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանը պետք է մնա առաջին դիրքերում, ակնարկելով, որ ցուցանիշները պետք է բարելավվեն»,-ասում է ինստիտուտի հիմնադիրը:

Նա ուշադրություն է դարձրել, որ պաշտոնական հաղորդագրության մեջ տնտեսական թեմաներից բացի,  որևէ խոսք չկա այլ խնդիրների մասին:



«Այնպես չէ, որ ես նախկինում ողջունել կամ ընդունել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս սեպարատ բանակցությունները Ռուսաստանի նախագահի հովանու ներքո: Դա մի հարց է, որից փորձել է մեղմորեն շրջանցել նաև Հայաստանի նախկին  ղեկավարությունը: Սակայն եթե այցը տեղի է ունենում այնպիսի շրջանում, երբ կողմերի հռետորաբանությունը մտահոգիչ է, ապա խնդրին չանդրադառնալը բացթողում է»,-նշում է քաղաքագետը:

Նա հիշեցնում է՝ Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է խաղաղ կարգավորման, բայց նաև պատաստ է այլ լուծման, եթե Ադրբեջանը փորձի ռազմական եղանակով հարցը լուծել, Ադրբեջանի մեջլիսի փոխնախագահը խոսում է տարածքային հարցերը  ուժով լուծելու իրավունքի մասին՝ հղում կատարելով ՄԱԿ-ի կանոնադրությանը: Բացի այդ, տարածաշրջանում կուտակումներ կան, Նախիջևան-Հայաստան սահմանագծին զարգացումներ եղան, հրադադարի խախտումների ակտիվացում է:

«Այս կոնտեքստում, բավականին մտահոգիչ պետք է լինի, որ Պուտինը Հայաստանի վարչապետի հետ երկկողմ հանդիպումներում չի խոսում դրա մասին: Հատկապես այն պարագայում, երբ երկու երկրները ՀԱՊԿ անդամ են, նաև Հայաստանը, ըստ էության, ՀԱՊԿ-ի կովկասյան ուղղության առանցքն է հակաօդային պաշտպանության ու այլ ուղղություններով: Հետևաբար, մի փոքր տարակուսելի է այդ  բացթողումը և այնքան էլ պատահական չէ»,-կարծում է Panorama.am-ի զրուցակիցը:

Նա նաև դիվանագիտական աննրբանկատություն է նկատել Հայաստանի հանդեպ՝ Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահի խոսքում:



Քաղաքագետը մտածում է, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները ցանկանում են ժամանակ շահել՝ խուսափելով Հայաստանի նոր ղեկավարության հետ հանդիպումից, Մոսկվան Բաքվին ժամանակ է տալիս, որպեսզի հանդիպումը չկայանա մինչև Ալիևը չկարողանա ապացուցել, որ ինքը պատրաստ է այդ սեղանի մոտ նստել:

«Ի նկատի ունեմ, որ Ալիևին կարող է սարսափեցնել Հայաստանի նոր ղեկավարության լեգիտիմության սարսափելի մեծ չափը, ինչպես նաև իր համար անսպասելի՝ բավականին կոշտ դիրքորոշումները, այդ թվում Արցախին բանակցությունների կողմ դարձնելու մասին: Վերջին շրջանում նկատվում է, որ Մոսկվան փորձում է իր պաշտպանության տակ առնել Ադրբեջանին, օրինակներից է նաև Լավրովի հայտարարությունը,  որ Ալիևն էլ պետք է որոշի Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, թե ոչ»,-ասում է քաղաքագետը:

Ինչ վերաբերում է նույն օրը Մոսկվայում կայացած Պուտին-Ալիև հանդիպմանը, ապա Սաֆարյանի խոսքով, ակնհայտ էր, որ գնահատական կար բոլոր ոլորտներում ռուս-ադրբեջանական հարաբերություններին:

«Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը կարծես դեռ ակնկալիքներ են շարադրվում: Բնական է դա: Բայց նաև մի փոքր անբնական էլ է, քանի որ Ռուսաստանն իրեն թուլացած է պահում՝ ցույց տալով, որ իրեն ոչ «Պոլոնեզ»-ներն են հետաքրքրում, որոնք կապված են ռազմական հավասարակշռության հետ, ոչ տարածաշրջանում միջադեպերը, ոչ ռազմատենչ հռետորաբանությունը, երբ ինքն է ստեղծել ՀԱՊԿ կովկասյան ուղղությունը: Հիմա ո՞նց հասկանանք, ՀԱՊԿ-ին ու դրա կովկասյան ուղղությանը սպառնացող վտանգ չկա՞: Նորից եմ կրկնում, այս կտրվածքով տակավին անբնական ու ուշադրության արժանի եմ համարում այդ բացթողումը»,-նշում է քաղաքագետը:

Հարցին, թե ինչի հետևանք է բացթողումը, Սաֆարյանն արձագանքում է՝ հայկական կողմը պետք է հասկանա Ռուսաստանի քաղաքականությունն ու վերաբերմունքը Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշումների համատեքստում:

Քաղաքագետին հիշեցրեցինք, որ մինչ Մոսկվա մեկնելը Փաշինյանը Երևանում հանդպես ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Դրա վերաբերյալ հրապարակված պաշտոնական հաղորդագրությունում  էլ Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի, շփման գծում ադրբեջանական կողմի ակտիվացման վերաբերյալ որևէ խոսք չկար:

«Ընդհանրապես այդ հաղորդագրությունը շատ ժլատ էր: Դա նույնպես ակնհայտորեն ճանաչողական հանդիպում էր: Վատ է, որ տարածաշրջանում լարվածության աճի նշանների ֆոնին նման անդրադարձներ չկան: Ես չգիտեմ, ի՞նչն է պատճառը, սակայն այս ամենը ինչը լուծում չի կարող լինել, իրավիճակը պետք է բերվի կառավարելի ու վերահսկողության դաշտ: Մենք պետք է շատ լավ հասկանանք, որ բանակցությունները ոչ պակաս կարևոր գործիք են իրավիճակը կառավարելի պահելու, Ալիևին ռազմական արկածախնդրության հիմք չտալու համար»,-ընդգծում է նա:

Նրա համոզմամբ, բանակցությունների՝ Արցախի մասնակցությամբ ձևաչափի վերականգնումն ու բանակցությունների չտապալումը  պետք է իրականացվեն զուգահեռաբար ու շատ խելամտորեն:

Հ. Գ. ՌԴ նախագահ Վ. Պուտինի խոսքի մեջբերումները Կրեմլի պաշտոնական էջից են:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}