Արմեն Գրիգորյանը Բելառուսի դեսպանին է փոխանցել Երևանի մտահոգությունը
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոնական Երևանի մտահոգությունն է փոխանցել Հայաստանում Բելառուսի դեսպանին:
«Այսօր հանդիպեցի ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին։ Դեսպանին փոխանցեցի մեր խորը մտահոգությունն այն կապակցությամբ, որ Բելառուսը, լինելով Հայաստանի բարեկամ երկիր, ունենալով գործընկերային պարտավորություններ, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, դրանով նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, որը վտանգում է տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված ջանքերը»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում Պուտին-Փաշինյան հանդիպման բացթողման վրա
- Նոր հրթիռային համալիրներ գնելն Ադրբեջանի կողմից ուժի ցուցադրման հերթական փորձ է. քաղաքագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան