Հայկական կողմն ի վերջո պետք է զբաղվի Նախիջևանի հարցով՝ «իր մեծ եղբոր հետ». քաղաքագետ
«Հայաստանի շուրջ օղակն անընդհատ սեղմվում է, սակայն պետք է հույս ունենալ, որ թավշյա հեղափոխության արդյունքում երկիրը կսկսի ուժեղանալ»,-լրագրողների հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
«Նախիջևանում վատն այն է, որ առանձին բանակային միավորում է ձևավորվել, որը հարվածային միավոր է։ Հայաստանն այնքան փոքր հանրապետություն է, որտեղ ուզեն, կխփեն։ Հայկական կողմն ի վերջո պետք է զբաղվի Նախիջևանի հարցով՝ իր մեծ եղբոր հետ։ Սա Հայաստանից օտարված տարածք է, որը հայ բոլշիկների լուռ համաձայնությամբ հանձնվել է Ադրբեջանին»,- նշեց Շիրինյանը։
Ըստ քաղաքագետի՝ Նախիջևանի հարցը կարելի է լուծել երկու տարբերակով։
«Առաջին. Հայաստանը պետք է միշտ պատրաստ լինի պատերազմի, երկրորդ, չունենա պաշտպանական ռազմավարություն։ Հայաստանի պատերազմը կարող է լինել միայն կանխարգելիչ, որովհետև մենք թիկունք չունենք, մեր բանակը նահանջել չի կարող»,-բացատրեց Շիրինյանը։
Քաղաքագետը միաժամանակ շեշտեց՝ պետք է լինի Նախիջևանի իրավաքաղաքական թղթածրար, որն էլ պետք է ներկայացնել միօջազգային ատյաններ, ընդհուպ Հաագայի դատարան։
«Բայց առաջինը պետք է աշխատել Մոսկվայի հետ։ Հենց Մոսկվան, խախտելով 1920 թվականի Երևանի համաձայանգիրը, միջազգայնորեն ճանաչված տարածքը մեզնից վերցրել, տվել է ադրբեջանցիներին»,- հիշեցրեց Շիրինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նախիջևանի սահմանին տեղի ունեցող գործընթացների մասին ՀԱՊԿ մեր գործընկերները պետք է տեղեկացված լինեն. Աշոտյան
- Նախիջևանը հայ ազգի պարանոցն է, պետք է լուրջ վերաբերվել. քննարկում
- ԱԳ փոխնախարարը՝ Նախիջևանում ադրբեջանական զորքերի տեղաշարժի մասին
- «168 Ժամ». Ադրբեջանը շարունակում է պատրաստվել Նախիջևանում. Փորձագիտական կարծիքներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան