ԱԺ-ն կողմ քվեարկեց «2017թ. պետբյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը
ԱԺ-ն այսօր կողմ քվեարկեց «2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը։ Կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 23։ Նշենք, որ «Ծառուկյան» խմբակցությունը դեմ էր։
Ըստ պաշտոնական տվյալների՝ 2017 թվականի համար կանխատեսվել էր ունենալ 3,2 տոկոս տնտեսական աճ, սակայն սպասելիքները գերազանցվել են և տարեվերջին այն կազմել է 7,5 տոկոս:
Հաշվետու տարում միջին գնաճը կազմել է 1 տոկոս, միջին ամսական աշխատավարձը՝ 195 000 դրամ, գործազրկությունը նվազել է 0,2 տոկոսով և կազմել 17,8 տոկոս, արտահանումն աճել է 22,1, ներմուծումը՝ 28,8 տոկոսով:
Կանխատեսվել էր եկամուտների 1 տրիլիոն 210 մլրդ դրամի ֆինանսական ցուցանիշ, որի ճշտված ծրագիրը կազմել է 1 տրիլիոն 320,9 մլրդ դրամ:
Ծախսերը կանխատեսվել էին 1 տրիլիոն 360 մլրդ դրամի չափով, ճշտված ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 561 մլրդ դրամ: Սրա 27,3 տոկոսը հատկացվել է սոցիալական ծախսերի իրականացմանը:
Բյուջեի պակասուրդը կազմել է 240 մլրդ դրամ, որը ֆինանսավորվել է ներքին և արտաքին աղբյուրներից:
ՀՀ պետական պարտքը 2017 թվականի վերջին ունեցել է 6 մլրդ 775 ԱՄՆ դոլարի մեծություն, որից ՀՀ կառավարության պարտքը կազմել է 6 մլրդ 173 մլն դոլար: Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ Հայաստանը շարունակում է մնալ նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքում:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան