Կրեմլում բացառել են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Մոսկվայում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում Մոսկվայում չի նախատեսվում։ Այս մասին, «Իզվեստիայի» փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա ընդգծել է, որ ՀՀ նախագահը Մոսկվայում չի լինելու, այդ պատճառով էլ հանդիպումը չի կայանա։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին աշխատանքային այցով Մոսկվա էր մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ մասնակցելու ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը։
Հիշեցնենք նաև, որ երկու երկրների ղեկավարների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2017 թվականի աշնանը։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցություններ էին վարել Ժնևում։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում Պուտին-Փաշինյան հանդիպման բացթողման վրա
- Փաշինյան-Ալիև հանդիպում Մոսկվայում նախատեսված չէ. Արման Եղոյան