Փաշինյանն այցելել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի:
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նրան այստեղ դիմավորել են Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն ու հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նիկոլ Փաշինյանը եղել է Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում, կատարել մոմավառություն:
Վարչապետը շրջայց է կատարել Տապան թանգարանում՝ ծանոթացել այստեղ ներկայացված հայ մշակույթին և Հայ Առաքելական եկեղեցուն վերաբերող ցուցանմուշներին:
Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև եկեղեցական համալիրի տարածքում գտնվող Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարան, որն իր գործունեությունը կսկսի սեպտեմբերից: Վարժարանում կարող է սովորել մինչև 200 աշակերտ: Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է վարժարանում ստեղծված պայմաններին և հնարավություններին: Նշվել է, որ այն հագեցված է ժամանակակից սարքավորումներով: Ըստ աղբյուրի, վարժարանում դասավանդելու են բարձր որակավորում ունեցող դասախոսներ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին