«Երևան» հիմնադրամում ԱԱԾ գործողություններն առնվազն ձևի առումով ոչ համաչափ է. Շարմազանով
«Երևան» հիմնադրամում ԱԱԾ գործողություններն առնվազն ձևի առումով՝ ՀՀԿ-ն դիտարկում է ոչ համաչափ։ Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա՝ մտահոգություն են հայտնում այդ գործողություններում հնարավոր քաղաքական շարժառիթների վերաբերյալ։ «Չենք բացառում, որ այտեղ կարող են լինել հնարավոր քաղաքական շարժառիթներ»,- հավելեց նա՝ նշելով, որ ՀՀԿ-ն բացառապես օրինականության կողմնակից է:
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ուշի-ուշով հետևելու են այս գործընթացին ու նաև կոչ են անում բոլոր կողմերին, որպեսզի ամեն ինչ լինի օրինականության շրջանակներում ու հարգվի անմեղության կանխավարկածը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան