Սկանդալային սելֆիից հետո հանդիպել են «Միսս Իրաքն» ու «Միսս Իսրայելը»
«Միսս Իրաք» Սառա Իդանն ու «Միսս Իսրայել» Ադար Գանդելսմանը հանդիպել են Երուսաղեմում և «Միսս Տիեզերք» մրցույթից կես տարի անց հրապարակել նոր նկարներ: Գազետա.ռու-ն,հղում անելով Բի-Բի-Սի-ին, գրում է, որ կես տարի առաջ գեղեցկության մրցույթի մասնակիցները միասին լուսանկարվել էին, նկարները Իդանը տեղադրել էր իր Ինստագրամում «Խաղաղություն և սեր Միսս Իրաքից և Միսս Իսայելից» գրությամբ:
Սառայի հայրենքում սելֆիները համարել էին պաղեստինցի արաբների նկատմամբ դավաճանություն: Աղջկան սկսել են սպառնալ և ստիպել ընտանիքի հետ միասին հեռանալ ԱՄՆ:
Հունիսի 11-ին աղջիկները նորից հանդիպել են Իսրայելում և ներկայացրել նոր լուսանկարներ և տեսանյութեր:
Իդանը Ինստագրամում հանդիպման մասին գրառում է արել՝ «քույրերի հանդիպում»:
«Ես չեմ կարծում, որ Իրաքն ու Իսրայելը թշնամիներ են: Միգուցե մեր կառավարությունները թշնամի են, բայց շատ իրաքցիներ առանց խնդիրների շփվում են իսրայելցիների հետ»,- ասել է Սառա Իդանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան