Արցախի ՊՆ. Հարավային ուղղությամբ հրամկազմի ներկայացուցիչներն իրականացրել են որոշակի խնդիրներ
Արցախի Հանրապետության հարավային ուղղությամբ գործող միավորումներից մեկի հրամկազմի ներկայացուցիչներն այսօր տեղանքում իրականացրել են որոշակի խնդիրներ, կատարել մարտավարական առաջադրանքներ, ճշգրտել այն գործողությունները, որոնք նախատեսվում են իրականացնել մարտական տարբեր իրավիճակներում:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, տեղանքում կատարված աշխատանքներին հետևել ու մասնակիցներին անհրաժեշտ ցուցումներով ուղղորդել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Բանակի հրամանատարը կարևորել է նման միջոցառումները օպերատիվ-մարտավարական իրադրության ընթացիկ և հավանական զարգացումների համատեքստում՝ նշելով, որ մարտավարական օղակի հրամկազմի բոլոր ներկայացուցիչները պետք է ունակ լինեն իրենց գործառույթային պարտականությունները կատարեն մարտի բոլոր տեսակներում:
Պլանային հերթական միջոցառման ժամանակ նաև կազմակերպվել է փոխգործակցություն, տարբեր զորատեսակների և ծառայությունների պատասխանատուները, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարները հանդես են եկել իրենց մարտական խնդիրների էությունից և հակառակորդի հավանական գործողությունների բնույթից բխող զեկույցներով:
Աղբյուրի փոխանցմամբ, ամփոփելով տեղանքում իրականացված աշխատանքները, Լևոն Մնացականյանը սպայակազմին տվել է հետագա անելիքներին վերաբերող հանձնարարականներ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան