Դեմիրթաշը Էրդողանին. «Մինչև հիմա քո համալսարանի դիպլոմը տեսնող չի եղել»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական քարոզարշավի ընթացքում Տրապիզոն քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ քննադատել է այն մարդկանց, ովքեր կոչ են անում ազատ արձակել նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշին։
Վերջինս նախկինում զբաղեցնում էր Թուրքիայի ընդդիամադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահի պաշտոնը։
«Ի՞նչ են նրանք խոսում։ Ասում են ազատ արձակի նախագահի թեկնածուին։ Բայց նախագահ լինելու համար պետք է լինեն համապատասխան չափանիշներ։ Այդ իսկ պատճառով նման կոչ անողները սխալ են, պետք է շտկումներ իրականացվի»,-«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նշել է Էրդողանը:
Ի պատասխան Էրդողանի նշյալ մեկնաբանությանը՝ բանտում գտնվող Դեմիրթաշը «Twitter»-ի էջում գրել է.
«Այս անգամ ես միանում եմ քեզ։ Օրինակ՝ նախագահ լինելու համար անպայման պետք է ունենալ համալսարանի դիպլոմ, բայց մինչև հիմա քո դիպլոմը տեսնող չի եղել։ Իմ առումով չափանիշների հարցում ամեն ինչ կարգին է, իսկ այ քեզ մոտ կասկածելի երևույթներ կան»։
Հարակից հրապարակումներ`
- Դեմիրթաշ. «Հայերը Դիարբեքիրի ոչ թե հյուրերն են, այլ բնիկները»
- Գարո Փայլանը կհանդիպի կալանավորված Դեմիրթաշի հետ
- Թուրքիայում փորձում են չեղարկել Դեմիրթաշի մասնակցությունը նախագահական ընտրություններին
- Դեմիրթաշը կմասնակցի Թուրքիայի նախագահական ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա