«Grand chess tour». արագ շախմատից հետո Լևոն Արոնյանը կիսում է 2-րդ հորիզոնականը
«Grand chess tour»-ի Լյովոնի փուլում կայացել են արագ շախմատի վերջին երեք տուրերը: Արոնյանը 7-րդ տուրում պարտվել է Կարյակինին, 8-րդում հաղթել է Ֆաբիանու Կարուանային, իսկ 9-րդ տուրում կիսել է միավորը Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ արագ շախմատի ավարտից հետո Արոնյանը 18 հնարավորից վաստակել է 11 միավոր և Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ կիսում է 2-3-րդ հորիզոնականները: Աղյուսակը 14 միավորով շարունակում է գլխավորել Ոեսլի Սոն: Հաղթողի անունը հայտնի կդառնա հունիսի 16-ին:
Այժմ շախմատիստները 18 տուր կխաղան կայծակնային շախմատ: Կայծակնային շախմատում հաղթանակի համար տրվում է 1 միավոր, իսկ ոչ-ոքիի՝ 0.5: Հունիսի 15-ին և 16-ին կկայանան կայծակնային շախմատի պարտիաները:
Մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Ալեքսանդր Գրիշչուկը և Վիշվանաթան Անանդը:
Հարակից հրապարակումներ`
- Altibox Norway Chess մրցաշարում Արոնյանը 6-րդ տեղը զբաղեցրեց
- Altibox Norway Chess. Արոնյանը ընթանում է առաջատարների խմբում