Պեսկովը հայտարարեց աշխարհին, որ Ալիևը պատրաստ չէ բանակցություններին. Թևան Պողոսյան
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը շատ ուրախ է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանրությանը հաշվետվության նմանվող կարճ տեսանյութ հրամցրեց Մոսկվա կատարած այցից՝ ասելով, որ եղել են դրական հանդիպումներ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումներում կա դրական աուրա և որ Պուտինն ու ինքը բաց են խոսում, ինչն էլ հույս է տալիս, որ բոլոր խնդիրները կգտնեն իրենց լուծումները:
Անդրադառնալով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի այն հայտարարությանը, որ ՀՀ նախագահի՝ Մոսկվայում չգտնվելու պատճառով Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում նախատեսված չէ, Թևան Պողոսյանն ասաց.
«Երեկ Պեսկովի հետ կապված շատ հետարքրիր վիճակ էր ստեղծվել: Ես կմաղթեմ, որ մեր մամուլն ու հանրությունը փորձեն նոր մշակույթով վերաբերել նրան, թե ինչպես կարելի է օգտագործել տեղեկությունը: Առաջին խնդիրները, որ եղան, մի մասը սկսեց միանգամից ներքին կռիվ ման գալ այս և այն անձերի միջև, մի մասն ասաց՝ այ, տեսեք, ռուսներն են մի բան անում: Ես այլ մոտեցում ունեմ. ցանկացած տեղեկություն մենք պետք է կարողանանք օգտագործել մեր շահերն ու նպատակներն առաջ տանելու համար:
Եթե հարցն այդպիսին է եղել և պատասխանն էլ՝ այդպիսին, ապա դա ես ընկալում եմ որպես Պեսկովի հայտարարությունն աշխարհին, որ Ալիևը պատրաստ չէ բանակցություններին, ինչը մեկ անգամ ևս շեշտում է, որ Ադրբեջանը հիմնախնդրի լուծումը պատկերացնում է միայն և միայն ռազմական միջոցներով: Մենք էլ պետք է պատրաստ լինենք դրան և այդ մասին բարձրաձայնենք»,- ամփոփեց բանախոսը:
Հարակից հրապարակումներ`
- Ոչ Պեսկովը, ոչ էլ Ադրբեջանն են որոշում՝ ով պետք է ներկայացնի Հայաստանը Արցախի հարցի շուրջ բանակցություններում. քաղտեխնոլոգ
- Կրեմլում բացառել են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Մոսկվայում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին