Ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները հեռարձակվում են նաև Կարապի լճում տեղակայված մեծ էկրանից
Ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին Կարապի լճում տեղադրված մեծ էկրանից բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դիտելու հանդիպումների ուղիղ հեռարձակումները:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ դիտումն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով լճում հատուկ բեմ է տեղադրվել, որտեղից երկրպագուները խաղերին կարող են հետևել նաև նստած: Երևանի քաղաքապետարանի այս նախաձեռնության իրականացմանը աջակցել է «Factory production» ընկերությունը:
Աշխարհի առաջնության խաղերի հեռարձակումները կշարունակվեն մինչև հուլիսի 15-ը` եզրափակիչ հանդիպումը ներառյալ: Ֆուտբոլասերների ժամանցն ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով, խաղերի հեռարձակման միջակայքում հայտնի հայ դիջեյների մասնակցությամբ մեկ ամիս շարունակ կապահովվի նաև բարձր տրամադրություն: Բացի այդ, յուրաքանչյուր կիրակի ելույթ կունենան հայկական սիրված նվագախմբեր։