Վիգեն Սարգսյանն ազատվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ազատվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից: Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:
Նշենք, որ որոշման նախագիծը ներառված էր չզեկուցվող հարցերի մեջ:
Նախագծի համաձայն՝ Վիգեն Սարգսյանի փոխարեն հոգաբարձուների խորհրդի նախագահ կնշանակվի Դավիթ Տոնոյանը:
«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Կառավարության կազմի փոփոխության արդյունքում ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել Դավիթ Տոնոյանը, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անվանական կազմում»,- նշված է հիմնավորման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան