
Բարենպաստ մթնոլորտի ձևավորումը նպաստում է Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը. Զախարովա
«Բարենպաստ մթնոլորտի ձևավորումը միայն նպաստում է Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի առաջխաղացմանը»,-այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
Այն հեռարձակել է «Ռաշա թըդեյ»-ը։
Պատասխանելով այն հարցին, թե կարող է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մոսկովյան հանդիպումը դառնալ բանակցային գործընթացի ակտիվացման յուրօրինակ խթան, Զախարավան պատասխանել է.
«Ինձ թվում է՝ ձևաչափերը չպետք է շփոթել։ Գոյություն ունեն պետության ղեկավարների հաղորդակցման ձևաչափեր, որոնք ենթադրում են և բազմակողմ, և երկկողմ շփումներ։ Իսկ կա խնդիր, որը լուծման իր ձևաչափն ունի։
Իհարկե, բարենպաստ մթնոլորտի ձևավորումը, մեր կարծիքով, միայն նպաստում է բանակցային գործընթացի առաջխաղացմանը, և ոչ միայն նպաստում է, այլև ղարաբաղյան խնդրի լուծման կարևորագույն երաշխիք է հանդիսանում։ Բայց մեկ անգամ ևս ուզում եմ ասել, որ դրանք տարբեր ձևաչափեր են»։