Մանե Թանդիլյանը մասնակցում է և կառավարության նիստին, և հարցերի քննարկումներին
Գործադիրի այսօրվա նիստում մասնակցում է նաև Մանե Թանդիլյանը, որը հունիսի 12-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել:
Մանե Թանդիլյանը նաև մասնակցում է հարցերի քննարկմանը:
Հիշեցնենք, որ որ նրա հրաժարականի պատճառը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ամբողջական ներդրման հետ է կապված:
«Նշանակվելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իմ դիրքորոշումը հայտնել եմ պարտադիր բաղադրիչի ամբողջական ներդնումը 1 տարով հետաձգելու և հանրային քննարկումների միջոցով համակարգը փոփոխելու տեսքով՝ շահառուների համար գրավիչ տարբեր լուծումներ տալու, առանցքում ունենալով ազատ կամահայտնության սկզբունքը։ Այս ճանապարհը ևս ուներ որոշակի բարդություններ, բայց ես հայտնել եմ իմ պատրաստակամությունը այդ աշխատանքները նախաձեռնելու, հանրության լայն շերտերի հետ լայնամասշտաբ աշխատանքներ իրականացնելու՝ լավագույն և հանրության համար ընդունելի լուծումը գտնելու համար։
Երկար քննարկումներից հետո պարզ դարձավ, որ իմ առաջարկը չունի կառավարության աջակցությունը։ Փոխարենը առաջ քաշվեց այլ տարբերակ, որն էլ ներկայացվեց և հաստատվեց կառավարության նիստում»,- գրել էր Մանե Թանդիլյանը:
Հարակից հրապարակումներ`
- Եթե տարբերակ լինի, որ տիկին Թանդիլյանը շարունակի աշխատել, ուրախ կլինենք. Մարուքյան
- Մանե Թանդիլյանի պարագան մի քիչ այլ էր. Արմեն Ռուստամյան
- Ներկա կառավարությունից վիրավորա՞ծ է հեռանում Թանդիլյանը. ֆեյսբուքյան ասուլիս
- Մանե Թանդիլյան. Դադարեցնում եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի իմ լիազորությունները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին