«Փաստ». Սամվել Ալեքսանյանին «մաքրում» են
«Փաստ» թերթը գրել է. «Իշխանափոխությունից հետո գործարար պատգամավոր, ՀՀԿ խմբակցության արդեն նախկին անդամ Սամվել Ալեքսանյանի անունը շրջանառվեց բացառապես միրգ-բանջարեղենի առևտրի կազմակերպման առումով, որն, ըստ էության, իրականում եղել է պետության հետ պարզ համաձայնության արդյունք:
Այսինքն, լուրջ կրիմինալ փնտրելն այստեղ հենց Ալեքսանյանի առումով լուրջ չէ, թեկուզ թեման մեծ աղմուկով մատուցվեց: Ավելին, հենց հաջորդ օրը կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հարկային արտոնություն տվեց նրա ձեռնարկություններից մեկին:
Տպավորությունն այնպիսին է, որ փորձ է արվում այսպիսով հասարակության ուշադրությունը շեղել ավելի լուրջ խնդիրներից: Ի մասնավորի, որպես շաքարավազի ներկրման մենաշնորհ դիրք ունեցող՝ Սամվել Ալեքսանյանը, մեր տեղեկություններով, միայն այս դաշտում տարեկան 50–60 մլն դոլարի եկամուտ ունի: Բանն այն է, որ նա ապրանքը մաքսազերծում է շաքարավազի հումքի անվան տակ, որը հաշվարկվում է ավելի քան 50 տոկոս նվազ արժեքով, ուրեմն և համապատասխանաբար պակաս է վճարում մաքսազերծման համար:
Արդյունքում շաքարավազ ներմուծողները կամ ներմուծել ցանկացողները մրցակցությունից դուրս են մնում, քանի որ մաքսազերծումն իրականացնում են հենց շաքարավազի անվան տակ, այսինքն՝ անհամեմատ բարձր արժեքով: Սակայն ԱԱԾ բացահայտումներն այս մասին լռում են»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները