Հայ-ռուսական հարաբերություններում պրոբլեմներ չկան. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի այսօրվա նիստում անդրադառնալով Մոսկվա կատարած իր այցին՝ նշեց, որ այն արդյունավետ էր:
«Այսօր կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ և լավ տեմպերով, շատ ավելի լավ տեմպերով, քան ընդունված է կանխատեսել հայկական և ոչ միայն հայկական մամուլում», - նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերություններում պրոբլեմներ չկան. «Անհրաժեշտ է աշխատել, որպեսզի այն տնտեսական պոտենցիալը, որ մենք ունենք, լիարժեք իրականացվի»:
Նա նաև ասաց, որ այցի արդյունքների հիման վրա նախարարություններին կոնկրետ հանձնարարականններ կտրվեն:
«Այս պահին ուզում եմ ընդամենն արձանագրել, որ կառավարությունն ու առընթեր մարմինները պետք է լրջորեն աշխատեն, որպեսզի կարողանանք մրգի և բանջարեղենի արտահանման ողջ պոտենցիալը լիարժեք օգտագործել, քանի որ, ըստ էության, Ռուսաստանի շուկան դրա կարիքն ունի, նաև Ռուսաստանում հույս ունեն, որ մենք լիարժեք մատակարարումները կկարողանանք իրականացնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա հույս հայտնեց, որ օրենսդրության հետ կապված որոշ կառուցվածքային փոփոխությունները որևէ նեգատիվ ազդեցություն չեն ունենա այդ գործընթացների վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին