Փաշինյան. Թույլ չենք տա հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում
«Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշները և հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ենթադրելի է, որ խոսքը վերաբերում է Էջմիածին քաղաքում տեղի ունեցող ցույցերին: Հիշեցնենք, այնտեղ պահանջում են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը: Նա ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է:
Որպես քաղաքապետի թեկնածու շրջանառվում է Արթուր Ասատրյանի՝ առավել հայտնի որպես քրեական հեղինակություն Դոն Պիպոյի անունը: Նա մասնակցում է բողոքի ցույցերին, Գրիգորյաններին մեղադրում բնակիչներին կեղեքելու համար: Նաև հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում քաղաքապետ դառնալ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին