«Իրատես». ՀՀԿ-ն ԸՕ հարցում կարող է զիջել
«Իրատես» թերթը գրում է. «Նախանշվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ շուտով իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կսկսեն աշխատել ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վրա:
«Իրատեսին» հայտնի դարձավ, որ վարկանիշային՝ բաց ցուցակներով համամասնական ընտրակարգից հանրապետականները պատրաստ են հրաժարվելու:
«Հավանական է, որ վարկանիշայինից հրաժարվելուն խիստ չարտահայտվենք ու համաձայնենք դրանից ընդհանրապես հրաժարվելու՝ ներկա իշխանությունների ու քաղհասարակության պահանջի հետ: Խորհրդակցությունների արդյունքում կլինի վերջնական որոշում, բայց միտված ենք զիջելու այդ հարցում»,- ասաց ՀՀԿ-ական մեր զրուցակիցը:
«Նկատենք, սակայն, որ հայ օրենսդիրներին վարկանիշային ընտրակարգից հրաժարվելու «խորհուրդ» չէր տվել նույնիսկ Վենետիկի հանձնաժողովը՝ հաշվի առնելով խորհրդարանում մարզերից նույնպես պատգամավորներ ունենալու հանգամանքը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան