ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներից Հովհաննես Հարությունյանն ազատ է արձակվել
ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է: «Փաստինֆո»-ն գրում է, որ Հովհաննես Հարությունյանն ազատ արձակվեց պատգամավորների անձնական երաշխավորությամբ:
Նրա համար երաշխավորագիր էին ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ մինչ այսօր ՊՊԾ- գնդի գրավման գործով ազատ են արձակվել Արեգ Կյուրեղյանը, Տիգրան Սարգսյանը, Հովհաննես Վարդանյանը, Արամ Մանուկյանը, Արամ Հակոբյանը, Սեդրակ Նազարյանը, Արթուր Մելքոնյանը և Արթուր Սողոմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող Արամ Մանուկյանն ազատ արձակվեց
- ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Հակոբյանը ազատ արձակվեց
- ՊՊԾ գնդի գրավման գործով ևս մեկ ամբաստանյալ ազատ արձակվեց
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Տիգրան Սարգսյանն ազատ է արձակվել
- Արեգ Կյուրեղյանն ազատ արձակվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան