Անցկացվել է «Մասայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» ծրագրի առաջին միջոցառումը Գորիսում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անցկացնում է նոր ծրագիր, որը կրում է «Մասայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» անվանումը: Ծրագրի նպատակներն են՝ ֆուտբոլի զարգացումը հանրակրթական դպրոցներում, ֆուտբոլի մասայականացումը, ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստումը:
ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ծրագիրն իրականացվելու է Հայաստանի մարզերում 2018թ. հունիսից հոկտեմբեր ամիսներին: Նախատեսվում է, որ ծրագրի մասնակից են դառնալու մոտ 200 դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներ և 7-13 տարեկան մոտ 2000 երեխա:
Հունիսի 13-ին Գորիսում կայացել է ծրագրի անդրանիկ միջոցառումը, որին մասնակցել են հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի 20 ուսուցիչ և մոտ 200 երեխա: Անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ, որոնց համար ՀՖՖ տրամադրել էր մարզագույք:
Նախագծի շրջանակներում հաջորդ միջոցառումը նախատեսված է անցկացնել հունիսի վերջին Վայոց Ձորի մարզում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան