Սամվել Բաբայան. Իմ՝ Արցախ գնալը կախված է Հայաստանի իշխանությունների որոշումից
Այսօր Վճռաբեկ դատարանի որոշմամբ, Սամվել Բաբայանն ազատվել է կալանքից՝ ԱԺ մի քանի պատգամավորներ՝ «Ելք»-ից ու «Ծառուկյան» խմբակցությունից անձնական երաշխավորությամբ:
Մեկուսարանից դուրս գալուց հետո Սամվել Բաբայանն ասաց. «Իմ դեմ քրեական գործ հարուցվեց քաղաքական դրդապատճառով: Անվտանգության շենքում, ինձ ձերբակալելուց հետո, խոսել են, ասել են, որ մենք արդեն 5 տոկոսի շեմն անցել ենք, պատրաստվում ենք մեծ միտինգի: Այսինքն անցնելու ենք բոլոր շեմերը»:
Լրագրողի դիտարկմանը, թե խոսքը Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշիքի մասի՞ն է, նա դրական արձագանքեց, ապա հավելեց. «Արդեն պառլամենտում չէին կարող ունենալ այդ մեծամասնությունը, որ ունեին: Իմ այն հարցին՝ ինչո՞ւ, օրինակ, ցուցակում չկամ, լիդեր չեմ, չեմ երևում, պարզ բացատրել են՝ պարոն Բաբայան դուք եք կազմակերպում, շտաբը դուք եք ղեկավարում, դուք եք մեզ պետք, դուք եք խանգարողը, մնացածը չեն խանգարում: Ես համարում եմ, որ այն ինչ արել են, ինչ ձևակերպել են, ոչ թե քաղբանտարկյալ, այլ մարդուն առևանգել են»:
Հարցին, թե պատրաստվո՞ւմ եք գնալ Արցախ, Ս. Բաբայանն ասաց. «Ներկա վիճակում Արցախ գնալու տրամադրություն չունեմ: Իմ՝ Արցախ գնալը կախված է Հայաստանի իշխանությունների որոշումից: Եթե Հայաստանի իշխանությունները, հասարակությունը որոշեն, որ ես պետք է այնտեղ լինեմ, ուրեմն ես կլինեմ, բայց ներկա վիճակում Բաբայանը ոչ մի տեղ ոչ մտադիր է գնալ, ոչ մտադիր է դեստաբիլազիցա անի, ինչ-որ խնդիրներ դնի: Դա շատ լուրջ խնդիր է, պետական խնդիր է: Այսօր Ղարաբաղը շատ վտանգավոր գոտի է, չի կարելի այնտեղ խաղալ»:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Սամվել Բաբայանը դատապարտվել է ազատազրկման 6 տարի ժամկետով։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան