Գրող Սթիվեն Քինգը միացել է ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի աջակիցներին
Ամերիկացի հայտնի գրող Սթիվեն Քինգը հանդես է եկել ի աջակցություն ուկարինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի, ով դատապարտված է Ռուսաստանում 20 տարվա ազատազրկման: Նյուզռու.քոմ-ը հայտնում են, որ այսօր արդեն 33 օրն է, որ Սենցովը «չոր» հացադուլ է հայտարարել՝ պահանջելով ազատել ուկրաինացի բոլոր քաղբանտարկյալներին, որոնք պահվում են ռուսական բանտերում:
Սթիվեն Քինգն իր Թվիթերում հիշեցրել է այն ասին, որ Սենցովն արդեն մեկ ամսից ավելի հացադուլի մեջ է, և կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրան:
Նա նաև նշել է, որ իրեն է միանում ամերիկյան ՓԵՆ-կենտրոնը՝ պահանջելով ազատ արձակելու ուկրաինացի ռեժիսորին:
«Ժամանակը գնում է, և նա իր հայացքների համար կարող է մահանալ»,- գրել է Քինգը:
Այսօր հայտնի է դարձել, որ 38 երկիր կոչ է արել ՄԱԿ-ի քարտուղարին քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սենցովի և ՌԴ-ում մյուս ուկրաինացի բանտարկյալների հետագա ճակատագիրը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախատեսում է հանդիպել Պուտինի հետ հունիսի 20-ին: