«Երևան» հիմնադրամից տոնական զարդարանք համարվող մեկ հրեշտակի համար վճարել են 448 հազար դրամ
Երևանի ավագանու` հունիսի 26-ին կայանալիք նիստում քննարկման է դրվելու «Երևան» հիմնադրամի միջոցներով ձեռք բերված գույքը համայնքին նվիրելու վերաբերյալ մի նախագիծ:
Ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը մանրամասնում է, որ այն վերաբերում է հիմնադրամի՝ 2009 թվականից մինչև 2017 թվականը հիմնադրամի միջոցներով գնված գույքին:
Ըստ հրապարակված տվյալների, այդ ընթացքում լուսավորության, գորգերի, Գարեգին Նժդեհի արձանի, տարբեր խաչքարերի, պեգասների ու հրեշտակների, պրոեկտորների, աղբամանների, բազկաթոռի, մարզասարքերի, ճոճանակների, վարագույների, ձայնային համակարգերի և այլնի համար ծախսել է 2. 05 մլրդ դրամ:
Ըստ նախագծին կից ներկայացված գույքի ցանկի, Երևանի կենտրոնում տեղադրված Գաեգին Նժդեհի արձանի համար հիմնադրամը ծախսել է 69.7 մլն դրամ, մեկ հատ գիրք խաչքրի համար ավելի քան 1 մլն դրամ, մեկ արհեստական եղևնին ձեռք են բերել 7.8 մլն դրամով, տոնական զարդարանք համարվող մեկ հրեշտակի համար վճարել են 448 հազար դրամ, մեկ հատ բազկաթոռի համար 250 հազար դրամ…
Գույքի ցանկը ավագանու անդամի ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան