«Կենսաբանության» միասնականից անբավարար է ստացել 84 դիմորդ
«Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներից միասնական քննություն հանձնած Հայաստանի և Արցախի դիմորդների գնահատականներն արդեն հայտնի են։
Գնահատականների մասին Panorama.am-ին մանրամասներ ներկայացրեց Գնահատման և թեստավորման արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանը։
Նա հայտնեց, որ «Աշխարհագրության» քննությանը ներկա են եղել 136 դիմորդ, որոնցից անբավարար են ստացել 11-ը, 19-20 միավոր 14 դիմորդ։ Առարկայից միջին բալը կազմել 13,49։
«578 դիմորդ մասնակցել է «Կենսաբանություն» առարկայի քննությանը։ Միջին միավորը կազմել է 14,03, անբավարար են ստացել 84 հոգի, 19-20 միավոր են ստացել 134 հոգի: Իսկ «Համաշխարհային պատմության» քննությանը ներկա են եղել 38 դիմորդ, որից կտրվել են 3 հոգի, 19-20 միավոր են հավաքել 5 հոգի։ Առարկայի միջին բալը 12,53 է կազմել»,- տեղեկացրեց Պարսամյանը։
Նշենք, որ 827 դիմորդ այսօր մասնակցել է «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությանը։
Հարակից հրապարակումներ`
- Վաղվա միասնականը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից
- ՀՊՏՀ-ում այս տարի մրցակցություն չկա
- ԵՊՀ-ն այս տարի միայն մեկ մրցակցային ֆակուլտետ ունի
- Վաղը կմեկնարկեն միասնական քննությունները
- Քննությունների ամսաթվերը փոխվել են
- Միասնական քննություններին նախնական տվյալներով կմասնակցի 5100 դիմորդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան