Նախարար. Մեկ պացիենտի համար պետությունից 6 անգամ գումար է գանձվել
«Մեկ պացիենտի համար պետությունից 6 անգամ գումար է գանձվել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա հարապարակած լուսանկարի համաձայն, միևնույն հիվանդի համար իրար հաջորդող վեց օրերի ընթացքում 51 հազարական դրամ է փոխանցվել:
Այլ տվյալներ նախարարն առայժմ չի հրապարակել: Հիշեցնենք, որ նա սպառնացել էր անուններ հնչեցնել:
Թորոսյանը մասնավորպես ասել էր. «Երևի սկսեմ արդեն անուններ տալ զանազան ռազմավարական ծրագրեր տապալած և միլիոններ մսխած պաշտոնյաների: Դրա ժամանակն էլ կգա...շուտով...»:
Հարակից հրապարակումներ`
- Առողջապահության նախարարն այսօր, հավանաբար, երկու նամակ կուղարկի ԱԱԾ
- Գլխավոր դատախազությունն արձագանքում է առողջապահության նախարարի գրառմանը