Սաուդյան Արաբիայում որոշել են պարտության համար պատժել իրենց ֆուտբոլիստներին
Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի հավաքականի երեք ֆուտբոլիստներ կպատժվեն 2018 թվականի աշխարհի առաջնությունում ռուսներին 5։0 պարտվելու համար։ Այս մասին «Չեմպիոնատ.քոմ»-ի փոխանցմամբ, հայտնել է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ադել Իզզատը։
«Մենք շատ տխուր ենք պարտության պատճառով։ Դա բացարձակապես չբավարարող արդյունք է, քանի որ չի արտահայտում մեր պատրաստվածության մակարդակը։ Կպատժվեն դարպասապահ Աբդուլլա Ալ-Մայուֆը, հարձակվող Մոհամմադ Ալ-Սահլավին և պաշտպան Օմար Հավսավին»,- ասել է Ազզատը։
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը։ Ռուսաստանի հավաքականը դեռևս երկու հանդիպում կունենա Եգիպտոսի և Ուրուգվայի հավաքականների հետ՝ համապատասխանաբար հունիսի 19-ին և հունիսի 25-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան