Մահացել է դիրիժոր Գենադի Ռոժդեստվենսկին
88 տարեկանում մահացել է դիրիժոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գենադի Ռոժդեստվենսկին: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնում է Մոսկվայի կոնսերվատորիայի կայքը:
Նա Մոսկվայի կոնսերվատորիայում աշխատում էր 1974 թվականից: Դիրիժորի մահվան մասին տեղեկացրել է կոնսերվատորիայի կայքը:
Վերջին հրաժեշտի վայրի ու օրվա մասին հայտնելու են լրացուցիչ:
Ռոժդեստվենսկին ծնվել է երգչուհի Նատալյա Ռոժդեստվենսկայայի և դիրիժոր Նիկոլայ Անոսովի ընտանիքում: 1954 թվականին ավարտել է Մոսկվայի կոսերվատորիան, 1957-ին՝ ասպիրանտուրան: 2001 թվականից ղեկավարում էր օպերային-սիմֆոնիկ դիրիժորության ամբիոնը: