Երվանդ Մանարյանը հիվանդանոցում է
Օրեր առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանը:
Վիրահատությունից հետո դերասանի թոռնուհին՝ Լիլիթ Մանարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վիրահատությունը բարեհաջող է անցել:
Դերասանի որդու՝ Քրիստ Մանարյանի ֆեյբուքյան էջից տեղեկանում ենք, որ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն հիվանդանոցում այցելել է Երվանդ Մանարյանին:
Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Արաքում։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։ 1957-1959թվականներին եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988 թվականից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։ 1959-1961 թվականներին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում, 2007 թվականից՝ Կիևի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։ Եղել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորներից։ Շուշիում բացվել է Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոն:
Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։ Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։
Հարակից հրապարակումներ`
- Պատասխանատու է այսպիսի հանրահավաքում ելույթ ունենալը. Երվանդ Մանարյան
- «Այնպես ծիծաղիր, որ երկու կես լինես». Սոս Սարգսյանի առաջադրանքը՝ դերասանին
- Երվանդ Մանարյանի 91-ամյակն է (լուսանկարներ, տեսանյութ)
- Ձևավորվում է քաղաքացիական հասարակություն, որը կկարողանա վաղն ինքնուրույն լուծել իր խնդիրները. Երվանդ Մանարյան
- Երվանդ Մանարյան. Դժվար է խոստովանելը, տղամարդիկ, բայց դա փաստ է
- Երվանդ Մանարյանը չի պատրաստվում անդամակցել ստեղծվելիք ՀԱԿ կուսակցությանը
- Երվանդ Մանարյան. Այդ մահափորձի իմաստը չկարողացա հասկանալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան