
Նիկոլ Փաշինյանի այցն Արցախ արտահերթ իրողություններով պայմանավորված չէ. Արման Եղոյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկօրյա այցով մեկնել է Արցախի Հանրապետություն։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։
Հարցին՝ ի՞նչ հանդիպումներ են այցի ընթացքում նախատեսվում, վերջինս նշեց, որ հանդիպումների մի մասը կհստակեցվի տեղում։
Ինչ վերաբերում է այցի նպատակին, Արման Եղոյանը շեշտեց, որ սա հերթական այց է՝ թվով երկրորդը՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո։
«Առաջին այցն Արցախ վարչապետը կատարել է ընտրվելուց հետո։ Սա երկրորդն է, առանձնահատուկ նպատակ չկա։ Այցն արտահերթ իրողություններով պայմանավորված չէ»,- նշեց վարչապետի մամուլի քարտուղարը։