Չեչնիայում Սալահի ծննդյան օրը նրան 100 կիլոգրամանոց տորթ են նվիրել
Չեչեն երկրպագուները Եգիպտոսի հավաքականի ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահին իր ծննդյան օրը 100 կլիոգրամանոց տորթ են նվիրել, գրում է «Գազետա.ռու»-ն։
«Հավաքականը օդանավակայանից եկավ վատ տրամադրությամբ, սակայն հյուրանոց մտնելուն պես ֆուտբոլիստներին սպասում էր երեք հարկանի տորթ՝ շնորհավորական գրությամբ և ոսկեգույն մարզակոշիկով։ Տեսնելով տոնական մթնոլորտը՝ Սալահն ու մյուս ֆուտբոլիստները սկսել են ժպտալ, այնուհետ հոբելյարը փչել է տորթի մոմերը»,- պատմել է տոնակատարության ականատեսը։
Հիշեցնենք, որ Եգիպտոսի ֆուտբոլի հավաքականը մեկնարկային խաղում 0։1 հաշվով պարտություն էր կրել Ուրուգվայի հավաքականից։ Հաջորդ հանդիպումը Եգիպտոսի հավաքականը կանցկացնի հունիսի 19-ին՝ Ռուսաստանի հավաքականի հետ։ Խաղը կկայանա «Սանկտ Պետերբուրգ» մարզադաշտում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան