
Մանվել Գրիգորյանն ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ հեռացել է Էջմիածնի ԵԿՄ գրասենյակի տարածքից
ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ ԵԿՄ Էջմիածնի գրասենյակի շենքից դուրս եկավ, նստեց ծառայության մեքենան: Նրան ուղեկցում էր նաև ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, սակայն ԱԱԾ աշխատակիցը վերջինին թույլ չտվեց նույն մեքենայի մեջ նստել:
Թե ուր են տանում Մ. Գրիգորյանին, ինչ կարգավիճակով՝ առայժմ հայտնի չէ:
ԱԱԾ-ից նշել էին՝ հաղոդագրություն կլինի:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի՝ Էջմիածնում իրականացվող գործողությունների շրջանակում այսօր ավելի վաղ բերման էին ենթարկել Դոն Պիպո անունով հայտնի, քրեական հեղինակություն համարվող Արթուր Ավետիսյանին:
Հարակից հրապարակումներ`
- Բերման ենթարկվեց Դոն Պիպոն. A1+
- Էջմիածնի քաղաքապետն իր ընդդիմադիրներին ժամադրեց Հաշտության նստարանի մոտ