Բենքսիի կտավը գողացել են ցուցահանդեսի բացումից առաջ
Հանրահայտ փողոցային նկարիչ Բենքսիի վրձնին պատկանող Trolley Hunters՝ «Կցասայլերի որսորդները» կտավը գողացել են Տորոնտոյում ցուցահանդեսի բացումից մի քանի ժամ առաջ:
Վեստի.ռու-ն, հղում անելով CBS News-ին, գրում է, որ ոստիկանությունը տարածել է անվտանգության տեսախցիկների կադրերը, որտեղ արձանագրված են չարագործի գործողությունները, սակայն առայժմ նրան գտնել չի հաջողվել: Գողը նախկին ֆաբրիկայի շենք մտել է կիրակի վաղ առավոտյան, դեմքը փակել է սև կտորով, երիտասարդն ընտրել է ամենամոտ տեղադրված կտավը, վերցրել ու արագ հեռացել: Գողացված նկարի գինն, ըստ փորձագետների, 45 հազար դոլար է: Անհայտ է, թե ով է նկարի տերը:
Ցուցահանդսին ընդհանուր առմամբ պետք է ներկայացվեր սթրիտ-արտի վարպետ Բենքսիի 80 աշխատանք՝ 35 միլիոն դոլար արժեքով: Մուտքի տոմսը 35 դոլար է եղել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լոնդոնի Մարիա թագուհու ինստիտուտի ներկայացուցիչներն իբր գաղտնազերծել են Բենքսիի անձը, որի գրաֆիտիները անգլիական քաղաքների փողոցներում սկսել են հայտնվել 90-ականների սկզբից: Նրանց կարծիքով, Բենքսիննկարիչ Ռոբին Գանինգեմն է: