Էջմիածնի քաղաքապետն իր ընդդիմադիրներին ժամադրեց Հաշտության նստարանի մոտ
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը քաղաքում իր հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները համարում է ուղղուրդված ու կազմակերպված:
«Տարիներ շարունակ իմ ընդդիմադիրները հնչեցրել են մեղադրանքներ, որոնք փաստացի իմ լիազորությունների շրջանակում չեն: Օրինակ, մենք չունենք լիազորություն ասֆալտապատելու շրջակա գյուղերը, բայց նման մեղադրանքներ էլ են հնչում, սա քաղսովետ չէ, շրջսովետ չէ, ես գյուղապետին կառավարելու լիազորություն չունեմ, կարկուտի վնասը փոխհատուցելու լիազորություն չունեմ»,-ասաց նա՝ կոչ անելով հնչած մեղադրանքների պարզաբանման հնարավորություն տալ նաև քաղաքապետարանին:
Կ. Գրիգորյանը հիշեցրեց, որ հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների, հիվանդանոցների անելիքները ևս քաղաքապետարանի լիազորության ներքո չեն:
«Մեր քաղաքում երկար ժամանակ է՝ տեղադրված է հաշտության նստարան: Պարոն Արթուր Թումանյան, Հակոբ Հակոբյան, Ստեփան Աբգարյան դուք էջմիածնեցիներ եք, խնդրեմ եկեք հաշտության, սա հոգևոր կենտրոն է, չի կարելի թույլ տալ սրել, սադրել իրավիճակը, հասցնել մարտի 1-ի: Այսօր ժամը 17:00-ին հրավիրում եմ Էջմիածին քաղաքի Հաշտության նստարանի մոտ, եկեք ձեռք սեղմենք, իրար հասկանանք, չի կարելի ժողովրդին հանել իրար դեմ»,-ասաց Կ. Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Էջմիածնում, այդ թվում՝ Մանվել Գրիգորյանի առանձնատանը
- Փաշինյան. Թույլ չենք տա հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին