
Մեգան Մարքլը փոխվել է հանուն թագուհու
Արքայազն Հարիի կինը դառնալուց հետո նախկին դերասանուհի Մեգան Մարքլը սկսել է կրել պաստելային երանգների հագուստներ: Լենտա.ռու-ն, հղում անելով Independent-ին, նշում է, որ նա փոխել է իր սիրելի սև և մուգ-կապույտ գույնը կրեմագույնով և բաց-վարդագույնով ի հարգանք Եղիսաբեթ II թագուհու:
«Մեգանը սկսել է այլ կերպ հագնվել: Նրա ոճը դասական էր, բայց կոպիտ: Այժմ նա կրում է չեզոք գույների հագուստ: Դա ճիշտ ընտրություն է. այդպես նա ստվերում չի թողնի թագուհուն, ով սիրում է վառ գույնի կոստյումներ և գլխարկներ, որպեսզի մարդիկ անմիջապես նկատեն իրեն»,- մեկնաբանել է Sky բրիտանական ալիքի հաղորդավարուհին:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին