Նիգերիայի ֆուտբոլիստներին թույլ են տվել հանդիպել ռուս աղջիկների հետ
Նիգերիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Գերնոտ Ռոռը հերքել է տարածված այն տեղեկությունները, որ ֆուտբոլիստներին արգելել են հանդիպել ռուս աղջիկների հետ: Գրում է «Գազետա.ռու»-ն:
«Մենք ընդամենը կատակել ենք: Լրագրողն ինձ հարցրեց, կարող են մարզիկները հանդիպել ռուս աղջիկների հետ, իսկ ես պատասխանել եմ՝ չէ: Բացի Ջոնից, քանի որ նրա ընկերուհին ռուս է: Սակայն իմ խոսքը սխալ են հրապարակել: Մենք ընդհանրապես խոսում ենք կարևոր բաների մասին, ֆուտբոլում կարգ ու կանոնը ևս կարևոր են»,-ասել է նա:
Խմբային փուլում Նիգերիայի հավաքականը խաղալու է Խորվաթիայի, Իսլանդիայի ու Արգենտինայի հավաքականների հետ:
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհի գավաթ 2018. Այսօր պայքարի մեջ կմտնեն C, D խմբերի հավաքականները
- Ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները հեռարձակվում են նաև Կարապի լճում տեղակայված մեծ էկրանից
- Աշխարհի գավաթ 2018. Այսօրվա հանդիպումները