Քաշաթաղի շրջանի ցանքատարածքներում սկսվել է ցորենի բերքահավաքը
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում սկսվել է ցորենի բերքահավաքի աշխատանքները:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանն ասել է, որ հունիսի 15-ի դրությամբ արդեն հնձվել է 80 հա ցորենի ցանքատարածք, որից փաստացի հավաքվել է 180 տոննա բերք. միջին բերքատվությունը հա-ից կազմել է 22,5 ց:
Խոսելով գարու բերքահավաքի մասին՝ փոխնախարարւ նշել է, որ հնձված 8707 հա գարու ցանքատարածքից հավաքվել է 16 հազար 703 տ բերք. միջին բերքատվությունը՝ 19.2ց:
Վ. Ավետիսյանը տեղեկացրել է նաև, որ հանրապետությունում բերքահավաքի ենթակա 77 հազար 138 հա ցանքատարածքներից հունիսի 15-ի դրությամբ հնձվել է 8787 հա: Փաստացի հավաքվել է 16 հազար 883 տոննա բերք. միջին բերքատվությունը հա-ից կազմել է 19,2 ց:
Հարակից հրապարակումներ`
- Նախնական հաշվարկներով գրեթե ամբողջությամբ տուժել է շուրջ 7500 հա ցանքատարածություն. Արցախի գյուղնախարար
- Գյուղատնտեսության նախարարը շրջել է Արցախի ցանքատարածություններում