Ֆրանսիայում կանխվել է գեյ-ահաբեկչություն
Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակելել է երկու մարդու ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով: Ահաբեկչությունն ուղղված էր լինելու ԼԳԲՏ- համայանքի դեմ:
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, The Local-ին այդ մասին հայտնել են հատուկ ծառայությունից:
21 և 22 տարեկան երիտասարդներին ձերբակալել են Փարիզի մոտակայում: Դեռևս ահաբեկչության կոնկրետ սյուժեն անհայտ է, բայց ապացույցները թույլ են տալիս ասել, որ նրանց թիրախը եղել են համասեռամոլները:
Նշվում է, որ հարձակումը նախատեսվում էր իրականացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից:
Աղբյուրի տվյալներով, նրանց ձերբակալել են հունիսի 9-ին: Խուզարկության ժամանակ նրանց մոտ հայտնաբերել են դանակներ, պայթուցիկ, ԻՊ-ն քարոզող նյութեր: Չի հաղորդվում, թե կասկածյալները որ երկրի քաղաքացիներ են:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին