Դավիթ Բաբայան. «Մեղքի ատյանը միայն և միայն դատարանն է»
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումները միարժեք չընդունվեցին: ՀՀԿ-ն սկզբում հետապնդման մասին խոսեց, բայց այսօր արդեն խոստովանեց, որ բանը վերաբերում է քրեական դաշտին:
Հասարակությունն այնինչ խնդիրը տարավ բարոյական դաշտ, ինչը մասամբ խոսում է այն մասին, որ այնքան էլ անակնկալի չեկավ: Թերևս միայն՝ մանրամասներից՝ դպրոցականի նամակ, զուգարանի թուղթ,… որոնք ապշեցրեցին ու միաժամանակ հիշեցրեցին ծանր Ապրիլյանը:
Ինչ են մտածում պատերազմի իրավիճակին ամենամոտը կանգնածները: Ովքեր ոչ միայն տեղյակ են «խոհանոցից», այլև պատասխանատուն են դրա:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը եղածը գնահատեց որպես «փոթորիկ»։
Դրանք շատ ծանր զգացմուքներ առաջացրեցին,- panorama.am թղթակցի հարցադրումներին ի պատասխան ասաց նա:
«Հայրենիքը սուրբ է բոլորի համար, և կարծում եմ, որ բոլորն անվերապահորեն պետք է ծառայեն նրան։ Բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ, առավել ևս այն մարդիկ, որոնք հայրենիքի պաշտպանության գործում մեծ վաստակ ունեն։ Այս ուղղութամբ ցանկացած չարաշահում ուղղակի անթույլատրելի է, որովհետև չարաշահումները շատ ծանր հետևանքներ են ունենում հայրենիքի պաշտպանվածության և հասարակության համախմբվածության վրա։
Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են՝ ամրապնդելու ժողովրդավարական համակարգը, որ երկրում կայունություն ու օրինականություն հաստատվի՝ նշաակում է , որ պետք է իրականացվեն ազատ, անկախ, թափանցիկ գործընթացներ։ Ամեն ինչի պատասխանը պետք է տա դատավարութունը»,- շեշտեց արցախցի պաշտոնյան։
Դավիթ Բաբայանի համոզմամբ, պետք է իրականացվի ազատ, արդար և թափանցիկ դատավարություն, որովհետև, նրա խոսքով, եթե չկան ազատ դատարաններ, ժողովրդավարոսւթյան մասին խոսելն անիմաստ է։
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը շեշտեց՝ մեղքի ատյանը միայն և միայն դատարանն է և իրավական տեսանկյունից միայն այդ մարմինը կարող է տալ վերջնական իրավական գնահատականը։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ ս.թ. հունիսի 16-ին խուզարկություն է իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված վերջինիս պատկանող առանձնատանը: Գտնված արկղերի պարունակությունից պարզ էր դարձել, որ դրանցում դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր դատախազը Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմել է ԱԺ նախագահին
- Շուշան Պետրոսյան. Ի՞նչ ասեմ, ո՞նց ասեմ, շոկի մեջ եմ
- Արփինե Հովհաննիսյանը կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն
- Արա Բաբլոյանի արձագանքը Մանվել Գրիգորյանի գործին
- Ինձ մնում է սպասել մինչև ավարտվի նախաքննությունը. Մանվել Գրիգորյանի օգնական
- Գլխավոր դատախազը դիմել է Փաշինյանին՝ Մանվել Գրիգորյանի հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրել
- Մանվել Գրիգորյանի փաստաբանը հրաժարվել է իրավաբանական օգնություն ցույց տալ
- Ռազմամթերք, «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, թանկարժեք ավտոմեքենաներ... ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանի առանձնատնից
- Փաշինյան. Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է զինվորի բաժինը գողանալու կասկածանքով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան