Երկուսի մոտ էլ զենք կար, և այդ զենքը մի օր կրակելու էր. Արթուր Վանեցյան
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադառնալով Մանվել Գրիգորյանի և «Դոն Պիպո» մականունով Արթուր Ասատրյանի գործին՝ նշեց, որ եղել է պլանավորված աշխատանք, որն իր ավարտին հասցվեց վերջին երկու օրը:
«Ունեինք ինֆորմացիա, որ Մանվել Գրիգորյանի ու Արթուր Ասատրյանի միջև լարվածություն կա, երկուսի մոտ էլ զենք կար, և այդ զենքը մի օր կրակելու էր»,- ասաց նա:
ԱԱԾ տնօրենի խոսքով՝ Արթուր Ասատրյանի մոտ հայտնաբերվել է երկու ինքնաձիք և 4-5 ատրճանակ, նա կալանավորվել է, իսկ ձերբակալման որոշումը պետք է կայացնի դատարանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան