Բնապահպաններին կոչ եմ անում թող գնան արջերին, առյուծներին տեր կանգնեն, քանի որ էլ մսի պահածո չկա. Արթուր Վանեցյան
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն կոչ արեց բնապահպաններին զբաղվել պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատան ու հանգստյան գոտու տարածքում հայտնաբերված կենդանիներով:
«Բնապահպաններին կոչ եմ անում թող գնան արջերին, առյուծներին տեր կանգնեն, քանի որ էլ մսի պահածո չկա, որ ուտեն, կարող է սովածանան», - կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Հիշեցնենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանն իր հանգստյան տանն ունի նաև սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ըստ ԱԱԾ-ի՝ ստացված տվյալների հիման վրա պարզ է դարձել, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Մեր հաջորդ հրապարակած տեսանյութերից մեկը կլինի դրա մասին. Արթուր Վանեցյանը՝ «Երևան» հիմնադրամի մասին
- Երկուսի մոտ էլ զենք կար, և այդ զենքը մի օր կրակելու էր. Արթուր Վանեցյան
- Ռազմամթերք, «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, թանկարժեք ավտոմեքենաներ... ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանի առանձնատնից
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում