Թերրի Գիլիամը կորցրել է Դոն Քիշոտի մասին ֆիլմի նկատմամբ իրավունքները 29 տարվա նկարահանումներից հետո
Բրիտանացի ռեժիսոր Թերրի Գիլիամը դատարանում պարտվել է «Մարդը, ով սպանեց Դոն Քիշոտին» ֆիլմի նկատմամբ իրավունքների համար գործը։ Գազետա.ռու-ն, հղում անելով The Hollywood Reporter-ին, գրում է, որ Գիլիմանը 29 տարի առաջ առաջին անգամ սկսել է ֆիլմի նկարահանումները, որոնք բազմաթիվ անգամ հետաձգվել են։ Այժմ նախագիծը պատկանում է ռեժիսորի նախկին պրոդյուսեր Պաուլո Բրանկոյին։
Ֆրանսիական դատարանը հաստատել է՝ Գիլիմանը պետք է Բրանկոյին վճարի 11,6 հազար դոլար պայմանագրի պայմանների խախտման համար։ Բայց և այնպես Գիլիմանը իրավունք ունի զբաղվել ֆիլի դիստրիբուցիայով:
Գիլիմանի փաստաբանի խոսքով, պայմանագիրը չեղյալ է հայտարարվել, երբ Բրանկոն և նրա Alfama Films ընկրությունը չեն կարողացել հովանավորել ֆիլմի արտադրությանը՝ այդպես ստիպելով հեղիակին փնտրել այլ պրոդյուսերներ։
Այժմ Բրանկոն մտադիր է դատի տակ է «Մարդը, ով սպանեց Դոն Քիշոտին» ֆիլմի նոր պորդյուսերներին՝ Kinology ստուդիային, Կաննի կինոփառատոնի կազմակերպիչներին, որի փակմանն առաջին անգամ ցուցադրվել է ֆիլմը։