Իրավունք 19:02 18/06/2018 Հայաստան

Գլխավոր դատախազը Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմել է ԱԺ նախագահին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ տալու համաձայնություն ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն։ Այս մասին հատնում են Գլխավոր դատախազությունից։

Ներկայացնում են դատախազության հաղորդագրությունն ամբողջությամբ.

«ԱԱԾ քննչական վարչությունում հունիսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ապօրինի կերպով ձեռք բերելով մեծ քանակությամբ հրազեն, ռազմամթերք, պահել է դրանք իրեն պատկանող առանձնատներում, շինություններում, կամ իր փաստացի տիրապետության տակ գտնվող տարածքներում: Քննության տվյալների համաձայն՝ սկսած հունիսի 5-ից, ընտանիքի անդամների, ինչպես նաև այլ անձանց մասնակցությամբ սկսել է տեղափոխել, փոխադրել հրազեն հանդիսացող առարկաները տարբեր վայրեր՝ «մաքրելու» նպատակով: Չնայած դրան՝ հունիսի 16-ին օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկություններով Մ. Գրիգորյանին պատկանող կամ նրա փաստացի տիրապետության տակ գտնվող առանձնատներում, ավտոմեքենաներում, շենքերում, շինություններում կատարվել են 6 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և վերցվել են մեծ քանակությամբ նռնակներ, հակատանկային ականանետներ, տրոիլային պայթաղյուսներ, ավելի քան 17.000 տարբեր տրամաչափի փամփուշտ, այլ ռազմամթերք ու հրազեն: Խուզարկությամբ հայտնաբերվել է նաև 71.760.000 ՀՀ դրամ, 80.000 ԱՄՆ դոլար, 67.350 եվրո, 246.500 ուկրաինական արժույթ: Բացի այդ, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի և Էջմիածին քաղաքի համապատասխան հասցեներում գտնվող շինություններում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է 33 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ «Ռոյս Ռոլս», «Տոյոտա Լանդ Կրաուզեր», «Մերսեդես», «Համմեռ»,  «Ռենջ ռովեռ սուպերչարջ», ինչպես նաև խորհրդային արտադրության՝ նաև կոլեկցիոն ավտոմեքենաներ, այդ թվում՝ զինվորական նշանակության տրանսպորտային միջոցներ:

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի համապատասխան հասցեում կատարաված խուզարկությամբ՝ կենդանիներ պահելու համար առանձնացված հատվածում հայտնաբերվել են, Տավուշի մարզի Չորաթան գյուղի, Վերին Ծաղկավան գյուղի, Շիրակի մարզի Ախուրյանի, Երևանի մի քանի և Էջմիածնի դպրոցների աշակերտների և ուսուցիչների կողմից հավաքագրված գումարներով ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների համար որպես օգնություն ուղարկված մեծ քանակությամբ պարկերով և արկղերով սննդամթերք, բժշկական և հիգիենայի պարագաներ, դեղորայք, զինվորական նախշերով պայուսակներ, տուփերով ներքնաշոր:

Պահածոների, խտացրած կաթի տուփերի միջից և արկղեկրի վրա հայտնաբերվել են «Իմ քաջ զինվոր» վերտառությամբ աշակերտների գրառումներ:

Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ խուզարկության ընթացքում Մանվել Գրիգորյանը քննությանը խոչընդոտելու, սպասվող պատասխանատվությունից խուսափելու նպատակով կապ է հաստատել խուզարկության վայրում գտնվող որդու հետ, վերջինիս հրահանգել է «Ա.»-ին փոխանցել, որ ներկայանա խուզարկության վայր և «ամեն ինչ իր վրա վերցնի», ինչը կատարվել է: Շուրջ երեսուն րոպե անց տվյալ անձը ներկայացել է խուզարկության վայր և հայտնել, որ պահվող ողջ ռազմամթերքը պատկանում է միայն իրեն: Այս հանգամանքն առանձնակի նշանակություն ունի Մանվել Գրիգորյանի հավանական վարքագծի կանխատեսման առումով՝ փաստերով որ նա հընթացս միջոցներ է ձեռնարկել դատավարությանը մասնակցող անձի վրա անօրինական ազդեցություն գործադրելու ուղղությամբ:

Հունիսի 16-ին Մ. Գրիգորյանը ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով ձերբակալվել է, ապահովվել են նրա բոլոր դատավարական իրավունքները: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը սահմանված կարգով անհրաժեշտ սնունդ, ինչպես նաև զինվորական հանդերձանք է տրամադրել ԵԿՄ-ին՝ իր կանոնադրական նպատակների իրականացման նպատակով: Բացի այդ, 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին բազմաթիվ քաղաքացիներ և կազմակերպություններ օգնության նպատակով առաջնագծում ծառայություն իրականացնող զինվորներին փոխանցելու համար ԵԿՄ-ին են տրամադրել սննդամթերք, հագուստ, տնտեսական այլ պարագաներ: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մ. Գրիգորյանը հատկացված այս գույքը հափշտակել է, տեղափոխել այն իրեն պատկանող տարածք՝ օգտագործելով անձնական կարիքների, այդ թվում՝ իրեն պատկանող կենդանիներին կերակրելու համար:

Բացի նշվածից, ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ Մանվել Գրիգորյանի փաստացի տիրապետման տակ գտնվող ԲԲԸ-ի տարածքում ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում 2018թ. հունիսի 16-ին հարուցվել է քրեական գործ: Նույն օրը խուզարկություն է կատարվել նշված ընկերությանը պատկանող շինությունում, որի ընթացքում ատրճանակից և դանակից զատ հայտնաբերվել է 36.884.370 ՀՀ դրամ, երեխաների կողմից զինվորներին ուղղված 8 նամակ, զինվորական հանդերձանք և դրա տարբեր պարագաներ, արկղերով և պարկելով սննդամթերք: Նշված արկղերի և պարկերի վրա առկա են եղել «զինվորի համար, վաճառքի ենթակա չէ» գրառումներ:

2018թ. հունիսի 17-ին նշված քրեական գործի նախաքննությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, որից հետո այն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածով սահմանված կարգով միացվել է Մանվել Գրիգորյանի և մյուսների կողմից ապօրինի կերպով հրազենի և ռազմամթերքի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:

Հաշվի առնելով, որ հայտնաբերվել են ԵԿՄ ղեկավար անձանց, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորի կողմից, կազմակերպության կարիքների համար ՀՀ ՊՆ, ինչպես նաև 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առանձին քաղաքացիների և կազմակերպությունների կողմից տրամադրված առանձնապես խոշոր չափերով պարենային և այլ ապրանքների յուրացման հատկանիշներ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից 2018թ. հունիսի 17-ին որոշում է կայացվել յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  հարուցել քրեական գործ: Նույն օրը նշված քրեական գործը ևս միացվել է Մանվել Գրիգորյանի և մյուսների կողմից ապօրինի կերպով հրազենի և ռազմամթերքի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Մանվել Գրիգորյանը նախաքննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ձեռք է բերել և  այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի իրեն պատկանող առանձնատներում ևս ապօրինի կերպով պահել է ռազմամթերք և հրազեն, նռնականետ, որոնք հայտնաբերվել են կատարված խուզարկություններով:

Բացի այդ, Մանվել Գրիգորյանը ՀՀ պաշտպանության նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից, քաղաքացիներից և կազմակերպություններից ստանալով հավաքագրված և իր՝ որպես ԵԿՄ նախագահի վստահությանը հանձնված՝ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած անձանց կարիքները հոգալու համար նախատեսված առանձնապես խոշոր չափերի արժեքով պարենային, տնտեսական ապրանքներ և հանդերձանք, որը ըստ նշանակության հասցեատերերին տալու փոխարեն, քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ հանցակցությամբ յուրացրել է: Մասնավորապես, դրանք պահեստավորելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղում գտնվող իրեն պատկանող շինություններում, Էջմիածին քաղաքի առևտրային գործունեություն ծավալող իր հետ փոխկապակցված «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության տարածքում, օգտագործել է իր հայեցողությամբ՝ անձնական կարիքների համար, այդ թվում՝ սննդամթերքը որպես կեր ծառայեցրել է նշված տարածքներում պահվող վայրի կենդանիների համար: Խուզարկությամբ հայտնաբերված ապրանքներից միայն մսի, ձկան պահածոյի և խտացրած կաթի արժեքը կազմում է շուրջ 7.000.000 ՀՀ դրամ:

Այսպիսով, քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք առաջադրելու ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու ևև այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի, Էջմիածին քաղաքի մի քանի հասցեներում գտնվող, իրեն պատկանող առանձնատներում պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ձեռք բերված փաստական տվյալները, հաստատելով Մանվել Գրիգորյանի անմիջական մասնակցությունն այդ գործողություններին՝ վկայում են հանցանք կատարելու առավել քան հիմնավոր կասկածի, որպես կալանավորման պայմանի, առկայության մասին: Ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը բազաթիվ անձանց ներգրավվածությունը, շրջանառվող ռազմամթերքի քանակը, ինչպես նաև զինվորների համար նախատեսված պետական միջոցներով, քաղաքացիների և կազմակերպությունների կողմից որպես օգնություն տրամադրված գույքի հափշտակությունը, որին առերևույթ կարող են ներգրավված լինել բազմաթիվ անձինք, վկայում են դրա հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին:

Վերոնշյալ հանգամանքները էապես բարձրացնում են ազատության մեջ գտնվելու դեպքում Մանվել Գրիգորյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու, դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութեր թաքցնելու և կեղծելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու, քրեական օրենքով չթույլատրված նոր արարք կատարելու հավանականությունը: Առավելևս, որ նման փաստ արձանագրվել է արդեն իսկ:

Իսկ նախկինում զբաղեցրած պաշտոններով, ծավալած հասարակական գործունեության բնույթով, ՀՀ ԱԺ պատգամավորի կարգավիճակով պայմանավորված որոշակի հասարակական դիրքը, հանցագործության կատարմանն այլ անձանց առերևույթ մասնակցությունը, վերջիններիս նկատմամբ Մանվել Գրիգորյանի ազդեցությունը հիմք են հանդիսանում ազատության մեջ մնալու դեպքում վերջինիս կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ողջամիտ կանխատեսման համար:

Ելնելով վերոգրյալից, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունիսի 18-ին միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ տալու համաձայնություն ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:19
Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ exit poll-ի, ընտրություններում հավաքում է ձայների 87,6%-ը, բոլորին դեմ է քվեարկել 5.1%-ը
Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ exit poll-ի, հանրապետության ղեկավարի ընտրություններում հավաքում է ձայների 87,6 %-ը։...
Աղբյուր` Panorama.am
21:55
Վարչախմբի պարագլխի վերջին հայտարարությունը մեր համազգային հավաքական իրավունքների և ինքնութենական հիմքերի կազմաքանդում է. ՀՅԴ ԳՄ
ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ապազգային, ապապետական և  հակագիտական մտավարժանքներից ծնված...
Աղբյուր` Panorama.am
21:24
Մայր Տաճարում Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք
Մայր Աթոռից հայտնում են, որ հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր...
Աղբյուր` Panorama.am
21:13
Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մшրմինը
Հունվարի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 35-ամյա Վիտալի Շևչենկոն ահազանգել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մանասյանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումների, գրավոր և բանավոր դիմում-բողոքների, այդ թվում՝ թեժ գծի...
Աղբյուր` Panorama.am
17:16
Բաքուն արձագանքել է Փաշինյանին
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանն այն մասին, որ Բաքվի բանտում պահվող Արցախի հանրապետության նախկին...
Աղբյուր` Panorama.am
17:00
Բոլոր ուղղություններով գործող վարչախումբը լիակատար ձախողվել է՝ վերածվելով սպառնալիքի հայ ժողովրդի և պետականության համար. Իշխան Սաղաթելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է. «Նիկոլի ռեժիմի՝ «Իրական Հայաստանի և խաղաղության»...
Աղբյուր` Panorama.am
16:35
Պարտված պատերազմը հենց Փաշինյանին էր անհրաժեշտ, որպեսզի իրագործի այն, ինչ անում է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փաստորեն հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը կապ չունի համահայկական...
Աղբյուր` Panorama.am
16:20
Ըստ Փաշինյանի՝ նա հեծանիվ է քշում և սոխով ձվածեղ ուտում, որ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԼԻՆԻ. Միհրդատ Մադաթյան
«Հայաստան» դաշինքի անդամ, հոգեբան Միրհրդատ Մադաթյանը գրում է. «Իմ մոտ տպավորություն է, որ Փաշինյանին թվում է, որ մի...
Աղբյուր` Panorama.am
16:09
Լսե՛ք, հանգստացրե՛ք դուք նրան, նա կոչնչացնի Հայաստանը. Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասին
«Ես ինչ կապ ունեմ, մենք հազար կիլոմետր այն կողմ ենք ապրում... Ես ե՞մ այդ պատերազմը սկսել»,-Բելառուսում ընթացող ընտրությունների ֆոնին...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ինչո՞ւ Մասիս սարին հավակնելու «մեղքի» մեջ չթաթախված ասորիներին էլ հայերիս նման ցեղասպանության ենթարկեցին Օսմանյան կայսրությունում. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր էջում գրում է. «Երբ սովորական հաշվիչի միջոցով փորձում ես կատարել պարզագույն մաթեմատիկական...
Աղբյուր` Panorama.am
14:15
Խոշոր շղթայական ավտովթար՝ 7 մեքենայի մասնակցությամբ
Հունվարի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Արսեն Ալեքսանյանը իր վարած...
Աղբյուր` Panorama.am
13:58
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
13:49
Փարիզը կոչ է արել Բաքվին դադարեցնել Նոր Կալեդոնիայում իրավիճակն ապակայունացնողներին աջակցելը
Ադրբեջանի հովանու ներքո մետրոպոլիայից անկախության կողմնակիցների կողմից միջոցառումների անցկացումը Նոր Կալեդոնիայում (Ֆրանսիայի անդրծովյան տարածք)...
Աղբյուր` Panorama.am
13:32
Վերևին Լարսում Ավելի քան 500 հայկական բեռնատար է կուտակվել
ՌԴ Հյուսիսային Օսեթիայի երթևեկության կառավարման կենտրոնը տեղեկություն է տարածել Վերին Լարսի անցակետում կատակված բեռնատարների վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
12:51
Մարդիկ պատասխանում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
Սոցիալական հարթակներում հայաստանի հասարակական-քաղաքական գործիչներն արձագանքել են նախօրեին հայոց ցեղասպանության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Միակ լուծումը հայկական կառավարություն ունենալն է. հայկական, ոչ թե «յան» ազգանունով. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.   «Հարկերից ու տրանսպորտից մինչև անվտանգություն, Հայոց ցեղասպանության ճանաչման հաջող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Բելառուսում ընթանում է նախագահական ընտրությունների հիմնական փուլը, արտերկրում ընտրատեղամասեր չեն բացվել
Բելառուսում բացվել են ընտրատեղամասերը նախագահական ընտրությունների հիմնական փուլի քվեարկության համար։ «Հունվարի 26-ին ընտրատեղամասերը...
Աղբյուր` Panorama.am
19:00
Գիտնականները հաստատում են, որ ամուսնացած մարդիկ իսկապես երջանիկ են. Հետազոտություն
Միջազգային նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ամուսնացած կամ լուրջ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ հիմնականում ավելի գոհ են...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք
Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Միածնաէջ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Կարող եմ կռահել, թե փակ դռների հետևում ինչ է կատարվել Լավրովի և Միրզոյանի միջև. Աշոտյան
«ՌԴ-ի կեցվածքը նիկոլական վարչախմբի խաղերի հանդեպ ինձ հիշեցրեց ռուսական մի արտահայտություն՝ Я не злопамятный, а просто злой и память у меня...
Աղբյուր` Panorama.am
18:36
Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին, ովքեր պայքարում են անտառային հրդեհների դեմ։ MIR...
Աղբյուր` Panorama.am
18:22
Զելենսկին Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման հնարավորությունը
Դավոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման համար ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
17:59
ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա. Աշոտյան
«ԵՄ-ն նման է ռոք աստղի, ում էգոն շոյվում է հերթական երիտասարդ և միամիտ ֆանատկեքի բանակից, ով կարող է ինքնագիր տալ, բուռն գիշեր անցկացնել հետները, բայց ամուսնանալ կամ սիրահարվել չի պատրաստվում»
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը
Այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդես՝ նվիրված հայտնի հնագետ,...
Աղբյուր` Panorama.am
17:39
Հայոց gեղաuպանnւթյան պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. Փաշինյան
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք  է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք դա...
Աղբյուր` Panorama.am
17:21
Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյյեդ Ջաֆար Աղայի Մարիանին կանչել են Ադրբեջանի արտաքին...
Աղբյուր` Panorama.am
17:06
Հունվարի վերջին ծրագրված է Վրաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան
Այս ամսվա վերջին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։  Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մազութ Սև ծովում. կխափանվի՞ լողափնյա սեզոնը
Սև ծովում մազութով լցանավերի խորտակումից հետո արդիական են դարձել ոչ միայն ծովի աղտոտվածության և պատճառված վնասի հարցերը, այլև հարցականի տակ է...
Աղբյուր` Panorama.am
16:44
Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը, որը վերջինս արել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու
17:41 25/01/2025

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}