Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված վերջին օրերին մայրաքաղաքում և մի շարք շրջաններում ուժեղ քամու և տեղացած կարկուտի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահն ընդգծել է բնական աղետների հետևանքների պատշաճ մակարդակով վերացման անհրաժեշտությունը՝ այս ուղղությամբ հանձնարարականներ տալով շահագրգիռ կառույցների ղեկավարներին:
Աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ` պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա