Լուսինե Սահակյան. Չեք կարողանում, մի ստանձնեք անձի պաշտպանությունը
«Չեք կարողանում մի ստանձնեք անձի պաշտպանությունը, ստանձնում եք բարի եղեք մինչև վերջ գնալ, չեք կարողանում աշխարհով մեկ մի բարձրաձայնեք դրա մասին»: Ֆեյսբուքյան իր էջում գրել է հայտնի փաստաբան Լուսինե Սահակյանը՝ արձագանքելով ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբանի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ փաստաբան Հրանտ Անանյանը հրաժարվել է Գրիգորյանին իրավաբանական օգնություն ցույց տալ:
«Փաստաբանի կոչման վերաբերյալ պատկերացում չունեցողներ, բարի եղեք, պատռեք ձեր արտոնագրերը, թե չէ այսպես շարունակելու պայմաններում ամոթ է լինելու, ի թիվս այլոց, փաստաբանի արտոնագիր ունենալը։
Էս ի՞նչ է կատարվում։ Ի՞նչ է նշանակում՝ չգիտեի, իմացա, հրաժարվեցի։ Սկսենք նրանից, թե ի՞նչու չգիտեիր։ Հետո էլ դրա մասին բարձրաձայնելով՝ չե՞ս հասկանում, որ պաշտպանյալիդ, թեկուզ նախկին, հարվածի տակ ես դնում առնվազն գոնե էն իմաստով, որ նա նույնիսկ քեզ չի կարողացել տալ այնպիսի բացատրություն, որը թույլ կտար մնալ նրա կողքին։
Փաստաբանի՝ իրավապաշտպանի կոչումը դյուրին չի, ամեն մեկի բանը չի։ Փաստաբանը այն անձն է, ով, թեկուզ ամբողջ աշխարհին ընդդիմանալով, մնում է իր պաշտպանյալի կողքին և պաշտպանում նրա շահերը»,-գրել է Փաստաբանների պալատի անդամ Լուսինե Սահակյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանի փաստաբանը հրաժարվել է իրավաբանական օգնություն ցույց տալ
- Աշոտյան. Խնդիրն այլևս բացառապես իրավական դաշտում է
- Ռազմամթերք, «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, թանկարժեք ավտոմեքենաներ... ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանի առանձնատնից
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան