Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդին հրաժարական է տվել
ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական է տվել:
«Ես` Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով: 17.06.18»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարեն Գրիգորյանը:
Նշենք, որ հունիսի 16-ից Էջմիածնում բողոքի ցույցեր են ընթանում, որի մասնակիցները պահանջում են Կարեն Գրիգորյանի հրաժարականը: Երեկ նա հանդիպել էր Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հետ, որից հետո հայտարարվեց, որ Կարեն Գրիգորյանը կշարունակի իր լիազորությունները:
Կարեն Գրիգորյանը Էջմիածնի քաղաքապետն է 2008 թվականի հոկտեմբերից:
Նշենք, որ նրա հայրը՝ Մանվել Գրիգորյանը, հունիսի 16-ին ձերբակալվել է ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Երեկ ԱԱԾ-ն հաղորդեց, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին