ֆուտզալի Հայաստանի առաջնության մրցանակակիրները պարգևատրվել են
Ֆուտբոլի ակադեմիայում այսօր կայացել է2017-2018թթ. ֆուտզալի Հայաստանի առաջնության մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:
ՀՖՖ-ից տեղեկանում ենք, որ արարողության սկզբում հատուկ մրցանակ է ստացել մրցավար Սամվել Զարգարյանը, որն այս առաջնությունից հետո ավարտել է իր մրցավարական կարիերան:
«Ոսկե խաղակոշիկը» և պատվոգիրը ստացել է Ֆուտզալի Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու, Գյումրիի «Շիրակի» ֆուտբոլիստ Արա Մկրտչյանը, որն այս առաջնությունում դարձել է 93 գոլի հեղինակ: Ի դեպ՝ Մկրտչյանը երրորդ անգամ անընդմեջ հաղթում է ռմբարկուների պայքարում:
2017-2018թթ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը և պատվոգիրը ստացել է «Չարբախ» թիմի ֆուտբոլիստ Դավիթ Սուջյանը, որը քվերակության արդյունքում հավաքել է 51 միավոր:
Բրոնզե և արծաթե մեդալները հանձնվել են համապատասխանաբար «Արմենիա Թրավել» և «Չարբախ» թիմերին: Ոսկե մեդալները և Չեմպիոնական գավաթը «Լեո» թիմին հանձնել է ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: